• Latest news

Ձիթայուղի մեջ հայտնաբերված բնական միացությունն արդյունավետորեն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և ավելորդ քաշը 

30 հունիսի, 2024  12:15

Մկների վրա կատարված նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ձիթապտղի մեջ պարունակվող  բնական միացությունը՝ օլեանոլաթթուն, կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և նպաստել քաշի նվազմանը, տեղեկացնում է American Society for Nutrition-ը։

Գիտնականների կարծիքով, այս հետազոտությունը կարող է անվտանգ և էժան բնական մթերքների ստեղծման ճանապարհ հարթել՝ մարդկանց ճարպակալումն ու 2-րդ տիպի շաքարախտը բուժելու համար:

Նրանք պարզել են, որ ընդամենը մեկ շաբաթ անց ճարպակալում և շաքարախտ ունեցող մկները, որոնց օլեանոլաթթու է տրվել, զգալիորեն ավելի պակաս են կշռել և ցույց են տվել արյան շաքարի (գլյուկոզայի) ավելի լավ կարգավորում, քան բուժումից առաջ:

Գլյուկոզան իջեցնող ազդեցությունը համեմատելի է եղել ներարկային դիաբետիկ դեղամիջոցի՝ լիրագլուտիդի ազդեցության հետ և ավելի լավ, քան մետֆորմինը, որը 2-րդ տիպի շաքարախտի բուժման ամենատարածված դեղահաբերից մեկն է:

Նոր աշխատանքի համար հետազոտողները սկսել են   բնական միացությունների բացահայտումից, որոնք ներգործում են L-բջիջների վրա, որոնք պարունակում են  նյութափոխանակման երկու հորմոն, որոնք արտազատվում են սննդի ընդունման ժամանակ:

Այս հորմոնները, որոնք կոչվում են GLP-1 և PYY, միասին են գործում՝ նպաստելով կշտանալուն և կանխելով չափից շատ ուտելը, ինչպես նաև վերահսկում են արյան մեջ շաքարի մակարդակը և նյութափոխանակությունը: Սքրինինգի գործընթացը ցույց է տվել, որ օլեանոլաթթուն, որը պարունակվում է   հասուն ձիթապտղի և առաջին մզվածքի ձիթայուղի մեջ, կարող է խթանել այս հորմոնների արտազատումը աղիքներում: Նրանք կարողացել են օլեանոլաթթու  ստանալ՝ քայքայելով դրան նախորդող օլեուրոպեինը, ինչն ավելի էժան է, քան այն անմիջականորեն ձիթապտղից հանելը։

Ճարպակալումով և շաքարախտով հիվանդ մկների վրա այս միացության փորձարկումները ցույց են տվել, որ օլեանոլաթթու ստացած մկների մոտ զգալիորեն բարելավվել է նյութափոխանակությունը՝ ճարպակալում ունեցող և նման բուժում չստացած մկների համեմատ։  

Չորս-հինգ շաբաթ բուժումից հետո մկների մոտ 10,7%-ով նվազել է ճարպակալումը, ինչպես նաև արյան մեջ շաքարի մակարդակը և ինսուլինի հանդեպ զգայունությունը, որոնք համեմատելի էին առողջ նիհար մկների ցուցանիշների հետ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է